Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2018, 1004 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆՑԱԳՐԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար տրվող հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023