Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2018, 1035 - Ա

«ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 286.110.1031400) «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 7 տարի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Մերիդիան ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը մեկօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

 

Արխիվ

2024

2023