Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2018, 1022 - Լ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հավելված

Արխիվ

2024

2023