Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2018, 1062 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն) հաստատելու մասին N 1372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 5-րդ կետից և որոշման հավելվածով հաստատված կարգի II բաժնի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից բառերը.
2) որոշման հավելվածով հաստատված կարգի II բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերության մեջ Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բառերով.
3) որոշման հավելվածով հաստատված կարգի III բաժնի 5-րդ և 6-րդ կետերում իր հաշվառման վայրի հարկային մարմին բառերը փոխարինել հարկային մարմնի՝ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ցանկացած ստորաբաժանում բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023