Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1089 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251600000 դրամ գնահատված արժեքով և 2769.4 քառ. մետր ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերը և 3057.346 հազ. դրամ կադաստրային արժեքով ու 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (այսուհետ՝ համալսարան)՝ նպատակային նշանակության օգտագործման համար:
2. Սահմանել, որ համալսարանը պարտավորվում է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 5 տարում (2019-2023 թթ.) իրականացնել 230.0 մլն դրամի ներդրումներ՝ ուսումնական մասնաշենքերի վերանորոգման և տարածքների բարեկարգման համար:
3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ՝
1) համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համալսարանի միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում համալսարանի հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:


 

Արխիվ

2024

2023