Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1094 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան 63 հասցեում գտնվող շենք-շինություններից 14199306 դրամ կադաստրային արժեքով և 825 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման արդյունքում ստացված տվյալները՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 120/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023