Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1111 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,
«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը,
«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում հարցի քննարկման տևողության սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը,
«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նախագիծ

Արխիվ

2021

2020