Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2018, 1120 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը, 6.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի շենք 11 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի տարածքից 19902819 դրամ գնահատված արժեքով, 661.14 քառ. մետր մակերեսով տարածք (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքին՝ համայնքային ենթակայության «Երազիկ» նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 132/0017 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Գուգարքի համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Գուգարքի համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. Գուգարքի համայնքի կողմից գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Գուգարքի համայնքի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023