10 Հոկտեմբերի 2018, 1143 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված՝ 1209 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR»  մակնիշի տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման  իրավունքով հանձնել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝  5- օրյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը:
3. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին  կնքել պայմանագիր «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR»  մակնիշի 30 տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման  իրավունքով «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու վերաբերյալ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման  3-րդ կետում նշված պայմանագրի կնքման, սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

