Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2018, 1147 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխություննրը՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.
«8.1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցը՝ համաձայն N 8.1 հավելվածի.
8.2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի՝ համաձայն N 8.2 հավելվածի.».
2) որոշման N 8 հավելվածի՝
ա. «Ա» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝», «Բ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝», «Գ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողերից հանել «,Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,
բ. «Ա» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պետ, գծային բաժնի պետ, գծային բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (օպերատիվ գծով), տարածքային բաժանմունքի պետի տեղակալ, գծային բաժանմունքի պետի տեղակալ, քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքի՝ պետ, տեղակալներ, ավագ օպերլիազոր, օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր»,
գ. «Բ» բաժնի 1-ին կետը «պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով, «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողից հանել «և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,
դ. «Գ» բաժնի 1-ին կետը «բաժնի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով,
ե. «Ե» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների՝» տողի 3-րդ ենթակետը «հաշվառման գծով ավագ տեսուչ» բառերից հետո լրացնել «թույլտվության համակարգի ՀԿՀ ավագ տեսուչ» բառերով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողը և 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, տարածքային բաժնի գծային բաժանմունքի՝ ծառայության վաշտի ծառայողներ, ծառայության՝ ավագ տեսուչ, տեսուչ».
3) որոշման վերնագրում, 1-ին կետի 8-րդ ենթակետում, N 8 հավելվածի վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ ոստիկանություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.
4) որոշումը լրացնել նոր՝ NN 8.1 և 8.2 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023