Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2018, 1167 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագրի «Ծրագրի փոխկապակցվածությունը ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի և այլ լրացուցիչ համաձայնագրերի հետ» տողի երկրորդ սյունակի «Լրացուցիչ համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի և կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի կողմից և ենթակա չեն քննարկման ՀՀ կառավարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով» բառերը փոխարինել «Լրացուցիչ համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի և կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի կողմից և նախապես ենթակա են քննարկման ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով» բառերով:


 

Արխիվ

2024

2023