Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2018, 1172 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ մասով, ինչպես նաև 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին N 384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ։».
2) որոշումը լրացնել հետևյալ բավանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:.
3) որոշման հավելվածի 2-րդ կետը ստեղծվում են բառից հետո լրացնել «համապատասխան բազայի (համապատասխան ծառայության ոլորտային ծառայություններ մատուցող կառույցներ, ստորաբաժանումներ, կազմակերպություններ, ֆիզիկական անձինք) առկայության դեպքում» բառերով.
4) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «հանրապետական, տարածքային» բառերը.
5) որոշման հավելվածի 4-րդ կետում՝
ա. «ա» ենթակետում «կապի և ազդարարման» բառերը փոխարինել «կապի» բառով,
բ. «զ» ենթակետում «էներգետիկայի և լուսաքողարկման» բառերը փոխարինել «էներգետիկայի» բառով,
գ․ վերջին պարբերությունից հանել «հանրապետական» բառը.
6) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են՝
ա) հանրապետականի,
բ) մարզայինի,
գ) համայնքայինի,
դ) օբյեկտայինի:
Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունն ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում՝ ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպականիրավական ձևից):
Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններն ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներում՝ ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպականիրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:
Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններն ստեղծվում են համայնքապետարաններում և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:
Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայություններն ստեղծվում են կազմակերպություններում:».
7) որոշման հավելվածի 9-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.».
8) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝
ա) կապի ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.
բ) ինժեներական ծառայության գծով՝
հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,
պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,
քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.
գ) բժշկական ծառայության գծով՝
հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,
շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,
հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
դ) տրանսպորտային ծառայության գծով՝ բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.
ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝ տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,
սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.
զ) էներգետիկայի ծառայության գծով՝
էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,
էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,
գազամատակարարման ապահովման կազմակերպումը.
է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝
գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,
վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.
ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝
ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.
ժ) կոմունալտեխնիկական ծառայության գծով՝
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.
ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:».
9) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023