Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2018, 1192 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում բառերը փոխարինել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում 2018 թվականի դեկտեմբերի 20-ը բառերը փոխարինել 2019 թվականի նոյեմբերի 1-ը բառերով.
3) N 1 հավելվածի՝
ա. 62-րդ տողի 10-րդ սյունակում 90.0 թիվը փոխարինել 52.2 թվով, 13-րդ սյունակում 19,649,395.2 թիվը՝ 11,834,661.0 թվով,
բ. 70-րդ տողի 10-րդ սյունակում 43.1 թիվը փոխարինել 0 թվով, 13-րդ սյունակում 9,020,130.5 թիվը՝ 515,520.0 թվով,
գ. 102-րդ տողի 10-րդ սյունակում 8.1 թիվը փոխարինել 0 թվով, 13-րդ սյունակում 2,297,372.6 թիվը՝ 538,718.4 թվով,
դ. 146-րդ տողի 2-րդ սյունակում Աղվանի բառը փոխարինել Թորգոմի բառով,
ե. 158-րդ տողի 10-րդ սյունակում 90.0 թիվը փոխարինել 0 թվով, 13-րդ սյունակում 21,249,022.8 թիվը՝ 1,562,782.8 թվով,
զ. Ընդամենը տողի 13-րդ սյունակում 1,090,616,691.5 թիվը փոխարինել 1,052,852,454.5 թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023