Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2018, 1220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը և N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը.
2) N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով` ամսական 50000 դրամից ոչ ավելի:»,
բ. 18.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.3-րդ կետով.
«18.3. Սույն կարգի 4-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին ներկայացնում է ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կամ միանվագ վճարում կատարելու հանձնարարական (այսուհետ` հանձնարարական): Բանկը մերժում է հանձնարարականը, եթե դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ: Հանձնարարականի հիման վրա ընտանեկան դրամագլխից վճարումներ են կատարվում (գումարն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին է փոխանցվում)՝
1) պարբերական՝ հանձնարարականը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր, իսկ հանձնարարական ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար` յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում յուրաքանչյուր ամսվա համար նշված չէ այլ օր (բոլոր ամիսների համար` նույն օրը).
2) միանվագ՝ հանձնարարական ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե հանձնարարականում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023