Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2018, 1181 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 572-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերելու մասին» N 572-Ա որոշման 2-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը» բառերով։
 

Արխիվ

2024

2023