Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2018, 1234 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, հետ վերցնել և համապատասխանաբար ամրացնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023