Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2018, 1266 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արամ Արգիշտիի Թորոսյանին (անձնագիր՝ AK0260311, տրված՝ 05.03.2009 թվականին, 005-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող՝ (վկայական՝ N 01BB827505) 2008 թվականի արտադրության «UAZ 315195» մակնիշի (նույնացման (vin) XTT31519580562118 համարի, թափքի 31519580007791 համարի, հենասարքի (ամրաշրջանակի) 31510080514999 համարի) 2,400,000 դրամ արժողությամբ տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ ոստիկանության զորքերի ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսական միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023