Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1279 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 106-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին հայտարարված ՀՀ ԱԺ ԳՀԱՊՁԲ-18/27 ծածկագրով ընթացակարգի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 40-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված բանակցությունների վարման պահանջը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին՝
1) «Բիդեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հուլիսի 11-ին կնքված թիվ ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-18/2 պայմանագրում կատարել փոփոխություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել դրույթ այն բանի մասին, որ կատարված փոփոխությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 19-ից կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023