Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2018, 1282 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ) համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

Հավելված
 

Արխիվ

2024

2023