Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1299 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանելու մասին» N 1058-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝
1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «51» ենթակետով՝
«51) կենտրոնի մասնագետների՝ օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը..
2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «51» ենթակետով՝
«51) ապահովում է օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին իր մասնագետի ներկայությունը.:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023