Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2018, 1309 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1696-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 րդ հոդվածի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1696-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերում և N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով.
2) N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023