Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2018, 1338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ NN 4 ԵՎ 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ (ԱՐԱԲԿԻՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ) ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ)» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑ-ՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում (Արաբկիրի վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներ)» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը՝ համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի։
2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
3. «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում (Արաբկիրի վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներ)» ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողին կատարվող կանխավճարները՝ ելքերը («Շենքերի և շինությունների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով) իրականացվելու են առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հավելբած

Արխիվ

2024

2023