Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1366 - Ա

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Էջմիածին» ԲԿ փակ բաժնետիրական ընկերությունից, որպես նվիրատվություն, ընդունել «Nissan TIDA մակնիշի», հեչբեք տիպարի (նույնացման համարը՝ JN1CC13C09T027441, թողարկման տարեթիվը՝ 2008, թափքի տեսակը՝ մարդատար), 5750000 դրամ սկզբնական և 1 725 000 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան և այն, որպես պետական սեփականություն, սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Էջմիածին» ԲԿ փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը և ավտոմեքենայի պետական հաշվառման աշխատանքների կատարումը՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023