Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1386 - Ա

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱԻՐՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի N 407-Ն հրամանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին հիմնադրամի առևտրային բանկում պահվող միջոցների վրաեկ բանկային տոկոսներից գոյացած միջոցների հաշվին որը չի կարող գերազանցել 42172800 դրամը իրականացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի:

2. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վերանորոգմանը վերաբերող փաստաթղթերը տրամադրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

 

Արխիվ

2024

2023