Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1387 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «Ագարակ» բաց բաժնետիրական ընկերության հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ՀԲՄԱՇՁԲ-2017-ՇԻՆ-1 ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:

 

Արխիվ

2024

2023