Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1393 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վարչական շենքի պատուհանները նորերով փոխարինելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին 2018 թվականին հատկացնել 9948.4 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով):
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023