Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1395 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 746 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծելու մասին» N 746 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 17-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները,» բառերը.
2) 28-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «գործադիր» բառը.
3) ուժը կորցրած ճանաչել 47-րդ կետը.
4) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023