Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1397 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը և 117-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» N 711-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը մասը բառից հետո լրացնել և 117-րդ հոդվածը բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) Արցախի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար՝ 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) գործուղման օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված օրապահիկի ծախսի գումարը չգերազանցող գումարի չափով..
3) որոշման 1-ին կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
1.1. Եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023