Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1408 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ ու 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «18000» թիվը և 6-րդ ենթակետում «24000» թիվը փոխարինել «25500» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին ենթակետում «16000» թիվը փոխարինել «25500» թվով.
2) 2-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում «21500», «19000» և «16000» թվերը փոխարինել «25500» թվով.
3) 3-րդ ենթակետում «16000» թիվը փոխարինել «25500» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:


 

Արխիվ

2024

2023