Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1405 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների:
2. 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 492,961.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
3. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների չափը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոսով տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին.
2) կնքել պայմանագիր Հայփոստ փակ բաժնետիրական ընկերության հետ` 2018 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 24-ը մարզպետարանների կողմից տրամադրված տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկի հիման վրա մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների վճարման վերաբերյալ.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նախատեսել դրույթ, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ է ներկայացնում տեղեկատվություն՝ հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023