Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2018, 1434 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 27.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով,
բ. 27.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից» բառերով,
գ. 3-րդ, 30-րդ և 32-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը, իսկ «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում, 7-րդ և 8-րդ կետերի 1-ին ենթակետերում «վեցանիշ» բառը փոխարինել «յոթանիշ» բառով,
գ. 3-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 25-րդ, 34-րդ և 36-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 22-րդ, 26-րդ, 29-րդ և 35-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ կազմակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հաշվառված և դեռևս սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բանկերին չտրամադրված տեխնիկական զննության կտրոնների, հաշվառման փաստաթղթերի և այլ փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023