Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2018, 1439 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ), Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ՄԱԶԾ–Ռուսաստան N 00102520/00104555 ծրագրի շրջանակներում` N 1 hավելվածում նշված` 37,340,058.00 դրամ արժողությամբ ձեռք բերված հրշեջ մեքենաներից և հարակից սարքավորումներից բաղկացած օժանդակությունը (այսուհետ՝ գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ», «Սևան» ազգային պարկ», Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
1) 10-օրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի որպես նվիրատվություն ընդունման պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել հրշեջ մեքենաների պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել ընդունող կողմերի միջոցների հաշվին:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023