Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1498 - Ա

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Տիգրանի Գալստյանին (ծնվ.` 2000 թվականի օգոստոսի 29-ին, հասցեն` քաղ. Երևան, Ռոստովյան 20/1) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

 

Արխիվ

2024

2023