Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1479 - Ա

ԱՆԴՐԵ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 -րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի ու 6-րդ կետի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրե Վահեի Զոհրաբյանին (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 9-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9) տալ տարկետում՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023