Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1481 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդի համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայման, նորոգման, վերականգնման, օգտագործման և տարածքի մասնակի բարեկարգման գիտանախագծային ու նախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով «Սարգիս և Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի մայիսի 31-ին կնքված աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/33 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ներառյալ.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գնման պայմանագիրը ֆինանսավորել 2019 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի «1075» ծրագրի «21001» Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի նոյեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023