Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1509 - Ն

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել թարգմանչի որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումի դեպքում՝ թարգմանիչների որակավորման ստուգման համար ներկայացնել համապատասխան փորձագետների թեկնածությունները:
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և առանց որակավորման ստուգում անցնելու` երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանալ որակավորման վկայական:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023