Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2018, 1527 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ու 12-րդ հոդվածի 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,
բ. լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական:».
2) հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ երրորդ նախադասությունում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «աշխատանքային օրերի» բառերով.
3) հավելվածի 4-րդ կետի առաջին նախադասությունում «դիմում՝ համաձայն N 5 ձևի,» բառերը փոխարինել «սույն կարգի N 1 ձևով նախատեսված դիմումը՝» բառերով.
4) հավելվածը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Հատուցման հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու դիմում կարող է տրվել նաև էլեկտրոնային եղանակով՝ Հատուցման հիմնադրամի կայքում ամրագրված կարգով:».
5) հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
6) հավելվածի N 4 ձևում՝
ա. վերնագրում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,
բ. առաջին պարբերությունում «համար)» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.
7) ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 5 ձևը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023