Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2018, 1542 - Ն

ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 278-Ն ԵՎ N 306-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել՝
1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 31-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 278-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» N 306-Ն որոշումը, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժը կորցրած է ճանաչվում 2019 թվականի դեկտեմբերի 31-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023