Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2019, 5 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման
N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 7.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում «տրամադրող գերատեսչության» ենթաբաժնի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ «գործունեության այլ բնագավառներ» նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» կամ «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորում» համապատասխան մասնագիտական ուղղությունը, ինչպես նաև նշում ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը` համաձայն N 1 ձևի:».
2) 12-րդ կետը «պատահական ընտրությամբ» բառերից հետո լրացնել «՝ հանձնաժողովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ։» բառերով.
3) NN 1, 2 և 3 ձևերում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023