Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1558 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը հաստատելու մասին» N 375-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթների կատարումն ապահովելու նպատակով՝
1) հիմք ընդունելով սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գները, ինչպես նաև յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծությունը՝ ապահովագրավճարի հաշվարկներում հիմք ընդունելով վնասաբերության (հատուցումների հարաբերությունն ապահովագրավճարներին) 90 տոկոս ուղենշային մակարդակը.
2) հիմք ընդունելով սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ 2018 թվականին շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերում փոփոխություններ կատարելու գործընթացը: 2018 թվականի պայմանագրերում փոփոխություններ կատարելու ընթացքում հիմք ընդունել սույն որոշումն ուժի մեջ մտնելու նախորդ ամսվա 1-ի դրությամբ էլեկտրոնային շտեմարաններում գրանցված շահառուների թիվը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթների կատարումն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը կազմակերպել էլեկտրոնային շտեմարանում սոցիալական փաթեթի շահառուների յուրաքանչյուր ամսվա 15-ի դրությամբ տվյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023