10 Հունվարի 2019, 7 - Ն
ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: