Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2019, 9 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 738-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Պաշտոնը սյունակի Գլխավոր խմբի պաշտոններ բաժնում՝
ա. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ բառերը փոխարինել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ բառերով,
բ. հանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի տեղակալ բառերը.
2) Պաշտոնը սյունակի Ավագ խմբի պաշտոններ բաժնից հանել , գծային բառը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի կարգավիճակը և գործունեության կարգը հաստատելու մասին N 738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, հավելվածի վերնագրից, հավելվածի 1-ին կետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը.
2) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ և 12.5-րդ կետերը.
4) որոշման հավելվածի 13-րդ կետից հանել և ներկայացուցչի տեղակալի բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023