Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2019, 38 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌԵՆԿՈ» Ս.Պ.Ա-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1297-Ա որոշման 1-ին կետով հավանություն ստացած փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի 12-րդ հոդվածի «(e)» կետի «iii» ենթակետի «(C)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա.-ի միջև կնքված Շրջանակային համաձայնագրի համաձայն Ուղղակի պայմանագրին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված Ուղղակի պայմանագիրը:
Հավելված

Արխիվ

2024

2023