Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2019, 40 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերի իրականացումը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023