Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 51 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, 45 672 000 (քառասունհինգ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար) դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսական միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023