Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 54 - Ա

«ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Այգեձորի 67, գրանցման համարը՝ 264.120.06570)` միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մյասնիկյանի պողոտա 5/1, գրանցման համարը՝ 273.140.00538):
2. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելուց հետո միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնելու են «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) ապահովել «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
 

Արխիվ

2024

2023