Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2019, 86 - Ն

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023