Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2019, 83 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515–Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բառերով.
«, իսկ սույն որոշման N 5 հավելվածի N 8.1 աղյուսակում նշված՝ մրցութային կարգով իրավաբանական անձանց ընտրության համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 և N 1122 որոշումների համաձայն կազմակերպված ընթացակարգերով ընտրված կազմակերպությունների վերաբերյալ տրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հուլիսի 25-ի N 785–Ա/2 հրամանով ստեղծված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1023-L որոշումը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահին՝ իրավաբանական անձանց հետ կնքվող դրամաշնորհի պայմանագրերում նախատեսել դրույթ դրամաշնորհի նպատակի, ակնկալվող արդյունքների, վերջիններիս որակական և քանակական ցուցանիշների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023