Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2019, 96 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին»
N 792-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը չէ:».
2) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետով.
«17. Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ սույն կարգով սահմանված ձևին համապատասխան, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման օրը կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ առանց սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հայտարարություն հրապարակելու:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023