Կառավարության որոշումներ

21 Փետրվարի 2019, 119 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 708 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝
1) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով.
2) 19-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով՝ ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:».
3) NN 1 և 2 ձևերում ՝
ա. «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով,

բ. «ՀՀ ԲՈՀ» բառերը փոխարինել «ԲՈԿ» բառով,
գ. «Высшей аттестационной комиссии РА» բառերը փոխարինել «Высшего аттес-тационного комитета» բառերով,
դ. «Commission» բառը փոխարինել «Committee» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշման NN 1 և 2 ձևերում ՝
1) «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.
2) «Высшей аттестационной комиссией» բառերը փոխարինել «Высшим аттестационным комитетом» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N 615 որոշմամբ հաստատված կարգի՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.
2) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023